երեքշաբթի, 29 օգոստոսի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությանը` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսի գլխավորությամբ:
Վարչապետն ընդգծելով հայ — հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը նշեց, որ այսօր Հայաստանն ու Հունաստանը շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, երկու երկրները տարածաշրջանում ունեն ընդհանրական խնդիրներ — սերտ համագործակցությունից, համատեղ ջանքերից է մեծապես կախված դրանց լուծումը, տարածաշրջանի կայունության ապահովումը:
Փաստվեց, որ այսօր գործնական փոխգործակցություն է հաստատված ռազմական ոլորտում, մասնավորապես, կադրերի վերապատրաստման առումով: Վարչապետի խոսքերով, այս համագործակցության խորացումը կարող է հանգեցնել ռազմա-արդյունաբերության — ընդհանրապես, տնտեսական բնագավառում երկկողմ գործակցության հետագա ընդլայնմանը:
Նշվեց, որ Հունաստանը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իր ավանդն է բերում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցության ուղղությամբ: Կար—որվեց միջազգային այլ կառույցներում փոխհամաձայնեցված գործունեության շարունակումը:
Կար—որելով երկկողմ այցերն ու անմիջական շփումները, Հունաստանի ԱՊ ԳՇ պետ Մանուսոս Պարայուդակիսը նշեց, որ այն ծրագրերը, որոնք ժամանակին նախանշվել էին երկու երկրների պաշտպանության նախարարությունների կողմից, հաջողությամբ իրականացվում են: Ըստ նրա, ժամանակն է փոխգործակցության համար ուրվագծել նոր ուղղություններ: Մանուսոս Պարայուդակիսը հատկապես կար—որեց ռազմա-արդյունաբերական ոլորորտում համագործակցությունը` մատնանշելով այն զգալի ներուժը, որ այս բնագավառում ունի Հայաստանը:
Նա ընդգծեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջ— առկա վստահության ու գործնական աշխատանքի մթնոլորտը: Կողմերը հույս հայտնեցին, որ այդ գործնականությունն առաջիկայում կտարածվի համագործակցության այլ ուղղություններում: