երեքշաբթի, 5 օգոստոսի 2014
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
***
Հայկ Արզումանի Հարությունյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 9 օգոստոսի, ք. Երևան
Կրթություն
1993-1998 թթ. Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոց
1998 -2002 թթ. - Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2002-2004 թթ. - Ռիջենթս դպրոց (Թայլանդ), միջազգային բակալավրի դիպլոմ
2004-2007 թթ. - Լանկաստերի համալսարան (Միացյալ Թագավորություն), քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրիատ
2007-2009 թթ. - Քեմբրիջի համալսարան (Միացյալ Թագավորություն), միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
2012-2014 թթ. - Սկոլկովո մենեջմենթի դպրոց, Eexecutive MBA (Ռուսաստան)
Աշխատանքային գործունեություն
2007-2010 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն, փոխգործակցության սպա
2010-2011 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմ, շտաբային սպա
2011 թ.- «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011-2014 թթ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2012-2013 թթ. - «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. - «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. օգոստոսի 5-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: