երեքշաբթի, 5 օգոստոսի 2014
Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն», - նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում: