Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 օգոստոսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ֆրանսիական «Կրեդի-Ագրիկոլ» բանկի պատվիրակությանը` բանկի նախագահ, Գյուղատնտեսական բանկերի միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Իվ Բարսալուի գլխավորությամբ:
 «Կրեդի-Ագրիկոլ»-ն իրականացնելով Եվրահամայնքի կողմից իրեն վստահված առաքելությունը` արդեն ութերորդ տարին է, ինչ գործունեություն է ծավալել ՀՀ-ում, համագործակցելով ՀՀ գյուղացիական փոխօգնության բանկի հետ: Վերջինս, որ գլխավորապես իրականացնում է գյուղատնտեսական ծրագրերի վարկավորում, իր մասնաճյուղերն ունի հանրապետության չորս մարզում: Նախատեսված է, որ մինչ— տարեվերջ բանկի մասնաճյուղեր կբացվեն —ս երկու մարզում:
 Բարձր գնահատելով «Կրեդի-Ագրիկոլ»-ի — Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի համատեղ գործունեությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ համագործակցության այս օրինակը լավ վկայությունն է այն բանի, որ Հայաստանում ներդրումների համար առկա  է բարենպաստ օրենսդրական դաշտ: Վարչապետի խոսքերով, այս համագործակցությունը ցույց է տալիս, որ երբ կա աշխատելու ցանկություն, ճիշտ գործելու  կարողություն, ապա Հայաստանում  կարելի է հասնել հաջող արդյունքների: Փոխառելով «Կրեդի-Ագրիկոլ»-ի մոդելը, Գյուղփոխօգնության բանկն այսօր ստեղծել է հստակ աշխատող համակարգ, մասնագետների գործուն թիմ:  Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է շարունակելու «Կրեդի-Ագրիկոլ»-ի հետ համագործակցությունը` անհրաժեշտության դեպքում աջակցելով նրան:
 Իվ Բարսալուն —ս բարձր գնահատեց ութամյա փոխգործակցության արդյունքները, Հայաստանում ներդրումների համար ստեղծված պայմանները: Նա հույս հայտնեց, որ այդ ամենն իրենց հնարավորություն կտա արտերկրում լավագույնս ներկայացանել Հայաստանում առկա ներդրումային իրավիճակը` իրականացվող ծրագրի երկրորդ փուլի համար ֆինանսավորում հայթայթելիս: Նա պատրաստակամություն հայտնեց «Կրեդի -Ագրիկոլ»-ի ուսումնական կենտրոնում կազմակերպել Հայաստանի բանկային համակարգի աշխատողների վերապատրաստում:
 
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ