հինգշաբթի, 31 օգոստոսի 2000
Հանձնաժողովը հաստատեց 2000-2001 թթ. ընթացքում իրականացվող 9 բարեգործական ծրագիր:
Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի հաշվին «Օժանդակող խումբ» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության կողմից հանձնաժողովի հաստատմանն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզի 78 դպրոցների` դասասեղաններով — գրատախտակներով կահավորման ծրագիրը:
Հաստատվեցին նա— Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի — սփյուռքահայ բարերար Բյուզանդ Մարգարյանի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Այնթափ գյուղի N2 դպրոցի վերանորոգման, Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդ կազմակերպության կողմից իրականացվող Գեղարքունիքի մարզի Անտառամետ — Այգուտ գյուղերի դպրոցների վերանորոգման, կանադահայ համայնքի ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքի ֆիզիկամաթեմատիկական համալիրի կահավորման — այլ ծրագրերը:
«Ինտերնյուս» հասարակական կազմակերպության կողմից նախատեսվում է իրականացնել «Եր—ան-Բաքու հեռուստակամուրջ» ծրագիրը, որի շրջանակներում կկազմակերպվի երկխոսություն Հայաստանի — Ադրբեջանի քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, լրագրողների, գիտության — մշակույթի գործիչների ու քաղաքացիների միջ—: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել «Միր» միջպետական — «Պրոմեթ—ս» հեռուստաընկերությունների հետ համագործակցելով:
Հավանության արժանացան նա— հանձնաժողովի կողմից նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող` այդ թվում Եր—անի N136 դպրոցի — ինտերնետային կապի ստեղծման համար հանրապետության 5 դպրոցներում դասարանների վերանորոգման հետ կապված գործարքները: