Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2014

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին





Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի փոխնախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես, վարչապետը կարևորել է Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև տարբեր բնագավառներում, մասնավորապես, ապակեգործության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Յոզեֆ Նովոտնին, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ Չեխիայի նահանգապետները ևս կարևորում են Հայաստանի մարզերի հետ կապերի սերտացումը: Այնուհետև զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է գործարար ֆորումի անցկացումը, որը կնպաստի կողմերի միջև բիզնես ծրագրերի իրականացմանը և նոր ներդրումների ներգրավմանը:
Զրուցակիցները վստահություն են հայտնել նաև, որ Երևանում անցկացվող հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման ամուր հիմք կհանդիսանա:
Կարլովի Վարի երկրամասի նահանգապետն առաջարկել է Չեխիայում և Հայաստանում կազմակերպել ցուցահանդեսներ՝ ներկայացնելով երկու երկրների պատմությունն ու մշակույթը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը խնդրել է Չեխիայի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը և ընդգծել, որ նմանատիպ փոխայցելությունները կնպաստեն հայ-չեխական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ