ուրբաթ, 1 սեպտեմբերի 2000
շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի առթիվ և իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում բոլորիդ: Շնորհավորւոմ եմ հատկապես առաջին դասարանցիներին — առաջին կուրսեցիներին, որոնց համար նոր ուսումնական տարվա առաջին օրը բացառիկ է և կհիշվի ամբողջ կյանքում:
Մեր օրերում պետության — հասարակության կար—որագույն խնդիրներից է կիրթ — օրինապահ սերնդի դաստիարակությունը, սերունդ, որն ազգային — համամարդկային արժեքների կրողն է լինելու: Այս առաքելությունն առաջին հերթին վերապահված է ուսուցիչներին, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին, որոնք ներկայիս ծանր պայմաններում պարտքի բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ են կատարում երիտասարդ սերնդի կրթության հայրենանվեր գործը:
Իհարկե, կառավարությունը քաջ գիտակցում է, որ ձեր նվիրական աշխատանքն արժանի է ավելիին, — մենք կանենք հնարավորը, որպեսզի կրթական համակարգի գործունեության համար ստեղծվեն առավել նպաստավոր պայմաններ:
Նոր ուսումնական տարվա — գիտելիքի օրվա կապակցությամբ ցանկանում եմ ձեզ հաջողություններ ուսումնառության մեջ — կյանքում: