Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 օգոստոսի 2014

Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: Կառավարությունը պատրաստակամ է երեխաների բազմաբնույթ խնդիրներին ժամանակի ընթացքում տալ լուծում, ուստի հետագայում ևս պատրաստ ենք աջակցել հիմնադրամին՝ յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման համար»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը, կարևորելով երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ու խնամատար ընտանիք տեղափոխելու ռազմավարությունը, ընդգծել է, որ մանկատների բեռնաթափումը կառավարության գերակա խնդիրների թվում է:
Հենրիետ Արենսը ողջունել է կառավարության ջանքերն այս ուղղությամբ և նկատել, որ Հայաստանի կառավարության նոր ծրագրում երեխաների գործոնը մեծապես կարևորվել է: UNICEF-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում տեղի է ունենալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համակարգողների տարեկան հավաքը, որի ընթացքում քննարկվելու է նաև Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք առաջիկա հինգ տարիների ծրագիրը: Միաժամանակ, Հենրիետ Արենսը նշել է, որ ծրագրի հիմնական առանցքը ևս լինելու է մանկատներից երեխաներին ընտանիքներ վերադարձնելը և նրանց սոցիալական ծրագրերով օժանդակելը:
Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է, որ հիմնադրամի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացումը գտնվելու է իր ուշադրության կենտրոնում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ