ուրբաթ, 1 սեպտեմբերի 2000
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դ.Զադոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման աշխատանքների ընթացքին — այդ գործընթացի հետ առնչվող փաստաթղթերին վերաբերող հարցեր:
Հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների, ֆինանսների — էկոնոմիկայի, արդյունաբերության — առ—տրի նախարարություններին շարունակել աշխատանքները, «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` խանութների, կրպակների (տաղավարների), տոնավաճառների միջոցով առ—տրական գործունեություն իրականացնող օբյեկտներում, որոնք հանդիսանում են պարզեցված հարկ վճարողներ, 2000 թ. դեկտեմբերի 1-ից հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովող միջոցառումների իրականացման ուղղությամբ: ՀՀ պետական եկամուտների նախարարությանը հանձնարարվել է նա— շահագրգիռ նախարարությունների — գերատեսչությունների հետ համատեղ լրամշակել գործընթացի հետ կապված փաստաթղթերի փաթեթը — սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության առաջիկա նիստերից մեկի քննարկմանը:
Ի գիտություն է ընդունվել ՀՀ վաճառականների միության հայտարարությունն այն մասին, որ ներկայումս մշակվում են վարկային ծրագրեր առ—տրական այն օբյեկտների համար, որոնք որոշակի դժվարություններ ունեն հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման հարցում: