ուրբաթ, 1 սեպտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սեպտեմբերի 1-ի որոշումներով Ֆրունզիկ Մուշեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:
Զարեհ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնից:
Լևոն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ: