Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 սեպտեմբերի 2014

Կառավարության նիստից առաջ վարչապետն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատերերի խնդիրներին



ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը և հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մինչև օրակարգին անցնելը ես կցանկանայի խոսել մեր փոքր ու միջին ձեռնարկատերերի մտահոգությունների մասին: Նախ մինչև իմ ձևակերպումներ տալը, կցանկանայի, որպեսզի փոխնախարար պարոն Միրումյանը ներկայացնի, թե ինչ խնդիրներ են իրենք առաջադրում, ինչ մտահոգություններ ունեն: Համեցեք:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյան - Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ:
Հարգելի գործընկերներ, նախ կցանկանայի նշել, որ մեզ համար մի քիչ զարմանալի և անհասկանալի է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխության և հարակից օրենքների կիրառման վերաբերյալ: Մեր կարծիքով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները անհանգստանալու ոչ մի առիթ չունեն: Դրա վկայությունն են այն կարգավորումները, որոնք հստակ ձևակերպված են օրենքով: Օրենքը, ըստ էության, երկու կարգավորում ուներ: Առաջինը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար հարկային բեռի կտրուկ թեթևացումն էր: Առևտրային գործունեության մասով ես հիշեցնեմ, որ շրջանառության հարկի դրույքաչափը հոկտեմբերի 1-ից 3.5 տոկոսից նվազում է մինչև 1 տոկոս, որն աննախադեպ հարկային բեռի թեթևացում է, փոխարենը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար նախատեսված են փաստաթղթով իրենց ձեռքբերումները հիմնավորելու համապատասխան դրույթներ: Սակայն կցանկանայի նշել, որ այդ դրույթը, որն օրենքով նախատեսված է, ոչ թե ուղղված է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների նկատմամբ վարչարարական գործողություններ իրականացնելու, ամենօրյա հսկողություն, ամենօրյա վարչարարություն իրականացնելու, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ ամենօրյա այցելություններ կազմակերպելու նպատակ, այլ ընդամենը օրենքով սահմանվածը. դա ըստ էության գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու խոշոր ձեռնարկատիրության նկատմամբ իրականացնել պատշաճ հսկողություն, որովհետև այսօր խոշոր ձեռնարկատիրության այն հիմնավորումը, որ օրենսդրությունը կատարյալ չէ, որովհետև չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որով փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները կպահանջեն համապատասխան փաստաթղթեր, առկա չէ: Պարզապես մենք օրենսդրությամբ սահմանում ենք այդ հնարավորությունը, որը թույլ է տալու հարկային մարմիններին վարչարարության սլաքն ուղղել դեպի առավելապես խոշոր ձեռնարկատերերը և նպատակը, իհարկե, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները չեն: Մտահոգությունն էլ ավելի անհասկանալի է, պարոն վարչապետ, այն առումով, որ այս օրինագիծը, որն ընդունվեց, այն եզակի փաթեթներից է, որը բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա եղել է համաձայնեցված փաթեթ և իհարկե, կա հստակ պայմանավորվածություն նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որ մեր՝ հարկային մարմինների հետ, նրանք առօրյա աշխատանք են կատարելու, որպեսզի հնարավոր տեսական անհարկի դրսևորումից, միջամտությունից ձեռնպահ պահեն: Իհարկե, ցանկացած անհարկի միջամտության դեպքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այդ ազդակները հաղորդելու են մեզ և որևէ միջամտություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մասով տեղի չի ունենալու: Ընդամենը խոսքը վերաբերում է այն ռիսկային դեպքերին, երբ կլինեն ռիսկային տնտեսվարող սուբյեկտներ, որոնք բազմաթիվ նախազգուշացումներից, գործողություններից հետո չեն պահպանի օրենքի դրույթները: Նրանք, բնականաբար, կհայտնվեն ռիսկային դաշտում և վարչարարական գործողություններն ուղղված կլինեն միայն նրանց դեմ: Անտեղի է մտահոգությունը նաև այն առումով, որ դեռևս օրենքն ուժի մեջ չի մտել, դեռևս հարկային մարմինները որևէ գործողություն չեն իրականացրել: Կարծում ենք, որ այդ տեսանկյունից ևս չկա բավարար հիմնավորում նման մտահոգությունների տեղիք տալու համար:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ես էլ եմ նրանց հանդիպել և ցանկանում եմ ձեզ տեղեկացնել արդյունքների մասին: Իրենց մտահոգությունն իրոք անտեղի և անհիմն է: Իրոք, կառավարությունը խնդիր չի դրել, որ փոքր և միջին բիզնեսը ճնշի, այլ հակառակը, այս փաթեթով մենք մտածել ենք ամեն ինչ անել, աջակցել, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա մեր երկրում: Ուղղակի մենք չենք հանդուրժելու, որ իրենք հարթակ դառնան, որպեսզի նպաստեն խոշորներին՝ հարկերը թաքցնել պետական բյուջեից: Սա է խնդիրը, և ես հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը՝ նախարարին, հարկային ծառայության պետերին, որպեսզի ձեռնպահ մնան որևէ անհիմն ստուգումից և չխոչընդոտեն փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Ուղղակի մեր խնդիրը, թիրախը պետք է լինի խոշորը: Բոլորս հասկանում ենք, որ մեր նպատակը դա է, նույն փոքր և միջին բիզնեսի մեր քաղաքացիները նույնպես դա հասկանում են: Պարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկատվություն, որ իբր կառավարությունը ցանկություն ունի ճնշել փոքր և միջին բիզնեսը: Անհասկանալի է. մարդիկ ուզում են 3,5 տոկոս շրջանառության հարկը, որը փոխարինվել է 1 տոկոսով, նորից դարձնել 3.5 տոկոս: Ուղղակի անհիմն է և անհասկանալի, դրա համար մենք պետք է որդեգրենք այն քաղաքականությունը, որ ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն, չդիտարկել փոքր և միջին բիզնեսը որպես հարկատու, այլ դիտարկել խոշորը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրենց ներգրավենք հարկային դաշտ: Դա է մեր խնդիրը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ