Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 հոկտեմբերի 2014

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը








Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակ, գեղարվեստական հարուստ ավանդույթներ և ազգային ինքնատիպություն: Վարչապետի խոսքով՝ հայկական ճարտարապետությունը արժանի տեղ է զբաղեցնում համաշխարհային ճարտարապետական ժառանգությունում:
«Դարերի ընթացքում այլ ժողովուրդների հետ ակտիվ մշակութային շփումներն ու փոխհարաբերություններն իրենց ազդեցությունն են ունեցել հայկական ճարտարապետության վրա, բայց այն պահպանել է իր ազգային դիմագիծը՝ մշտապես խարսխված լինելով ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ճարտարապետների աշխատանքի շնորհիվ հանրապետությունում կառուցվում են նոր, գեղեցիկ, առավել հուսալի շենքեր ու շինություններ, պետական, հասարակական կառույցներ: Գործադիրի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել, որ չնայած տարբեր մասնագիտական մոտեցումներին, հայ ճարտարապետներն այսօր համախմբվել են մասնագիտական ընդհանրությունների շուրջ, ինչը նրանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման լավագույն գրավականն է:
«Մեր տնտեսության զարգացման գործում շինարարական ոլորտին և, անշուշտ, ճարտարապետությանը մեծ դեր է վերապահված, ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել ոլորտի հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ ճարտարապետներին մաղթելով բեղմնավոր աշխատանք և ստեղծագործական նոր նվաճումներ՝ հանուն մեր հայրենիքի:
Հովիկ Աբրահամյանը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսել «Հայնախագիծ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանին, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Գարրի Ռաշիդյանին և ՀՀ վաստակավոր ճարտարապետներ, ՀՀ ճարտարապետների միության անդամներ Հրաչ Պողոսյանին, Աշոտ Ալեքսանյանին ու Գուրգեն Մուշեղյանին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ