Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հոկտեմբերի 2014

ՀՀ կառավարությունը և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կշարունակեն արդյունավետ համագործակցությունը



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ (UNICEF) Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային տնօրեն Մարի-Պիեր Պուարիեին: Տիկին Պուարիեն գտնվում է Հայաստանում՝ Երևանում կազմակերպված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեությունը նշված տարածաշրջանում համակարգողների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման գործում: Արդյունավետ համարելով կառույցի գործունեությունը՝ կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակել աջակցել հիմնադրամի յուրաքանչյուր նախաձեռնության: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը և հավաստիացրել, որ հետևողական է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում:
Մարի-Պիեր Պուարիեն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումները երեխաների պաշտպանության ոլորտում և վերահաստատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՀՀ կառավարությանն այդ գործում օժանդակելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի ներդրումը Հայաստանում, որի հաջողված փորձն ուսանելի օրինակ կարող է ծառայել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:
Տիկին Պուարիեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարեկան հավաքը Երևանում պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, որի շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի հետ առաջիկա հինգ տարվա համագործակցության ծրագիրը: «Մեր գործընկերության ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ ուշադրության կենտրոնում երեխան է՝ համակողմանի խնդիրներով, ոչ թե ոլորտային մոտեցումը», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը և գոհունակություն հայտնել պատկան նախարարությունների, առաջին հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության ընթացքից:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-ՅՈՒՆԻՍԵՖ համագործակցության նոր ծրագրի հիմքում պետք է լինի ՀՀ-ում երեխաների իրավիճակի հետ կապված մարտահրավերների հաղթահարումը՝ աջակցություն երեխաների առավել խոցելի խմբերին, մանկատների բեռնաթափում և այլն:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ