Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հոկտեմբերի 2014

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ձկնաբուծության զարգացմանն ուղղված հարցեր






Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաև արտահանման ծավալների ընդլայնմանը: Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով: Նախարարի տեղեկացմամբ՝ հանրապետությունում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ և առաջիկայում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակից ձկնարտադրողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք վերաբերել են ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանը, արտահանման ուղղությամբ պետական աջակցությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստը:
Հովիկ Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը և հայտնել կառավարության աջակցությունն առկա խնդիրների լուծման գործում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ