կիրակի, 26 հոկտեմբերի 2014
Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է մի քանի ներքաղաքական հարցերի
Հոկտեմբերի 26-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է մի քանի ներքաղաքական հարցերի: Մասնավորապես կառավարության ղեկավարը նշել է. «Համատեղ ուժերով կարող ենք պայքարել մեր ներքին և արտաքին մարտահրավերների դեմ: Մենք մեր ներկայով ու ապագայով պետք է հպարտանանք, մեր հաջողություններով ուրախանանք ու անձնական խնդիրները ստորադասենք: Ուղղում եմ այս խոսքս նաև մեր քաղաքական ուժերին, ովքեր իշխանափոխության կոչ են անում: Իշխանափոխությունը պետք է լինի Սահմանադրության շրջանակներում՝ համապետական հերթական ընտրությունների արդյունքում, ոչ թե հրապարակներում, փողոցներում և հանրահավաքներում: Պետք է ամեն ինչ անենք մեր յուրաքանչյուր ռեսուրս արդյունավետ օգտագործելու համար: Միասնական ուժերով մենք մեր երկիրն առաջ ենք տանելու և զարգացնելու: Մայր հայրենիք, Արցախ և Սփյուռք եռամիասնությունն է մեր երկրի ու ժողովրդի ապագան»: