չորեքշաբթի, 5 նոյեմբերի 2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ
Խորը վշտով տեղեկացա ՀՀ պետական և քաղաքական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին:
Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի ավանդը մեր երկրի զարգացման և պետականաշինության գործում: Զբաղեցնելով պետական և հասարակական բարձր պաշտոններ՝ նա իր հսկայածավալ նպաստն է բերել ոչ միայն խորհրդային, այլև նորանկախ Հայաստանի պետականության կերտմանն ու կայացմանը: Վլադիմիր Մովսիսյանը միշտ աչքի է ընկել իր ազգանվեր գործունեությամբ և բարձր մարդկային հատկանիշներով՝ անմնացորդ ծառայելով հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը: Մենք միշտ վառ կպահենք Վլադիմիր Մովսիսյան շրջահայաց պետական գործչի, մեծ մարդու և անհատականության հիշատակը:
Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Վլադիմիր Մովսիսյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին: