ուրբաթ, 21 նոյեմբերի 2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի վրա: