հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Լեհաստանի կառավարական պատվիրակությանը` ԼՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Յանուշ Շտայնհոֆի գլխավորությամբ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անբավարար գնահատեց հայ-լեհական տնտեսական ներկա հարաբերությունները, այն դեպքում, երբ դրանց զարգացման հնարավորությունները շատ մեծ են: Երբեմնի աշխույժ կապերի թուլացումը որոշակիորեն պայմանավորվեց այն քաղաքական խնդիրների առկայությամբ, որոնք հետխորհրդային տարիներին ստիպված էին լուծել երկու երկրների իշխանությունները:
Վարչապետը նշեց, որ հայ-լեհական հարաբերությունների խորացման համար առկա է իրավական անհրաժեշտ հիմք, որը, սակայն, որոշակի համալրման կարիք ունի: Նա հույս հայտնեց, որ լեհական պատվիրակության այցը, Եր—անում տեղի ունեցած հայ-լեհական գործարար երկրորդ համաժողովը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական փոխգործակցությանը:
Ըստ Անդրանիկ Մարգարյանի, Հայաստանն ու Լեհաստանը միջազգային կազմակերպություններում համագործակցության փորձ ունեն, — երկու երկրները միմյանց գործընկեր կարող են լինել տարածաշրջանային շատ ծրագրերում: Լեհաստանը հնարավորություն ունի Հայաստանին աջակցելու եվրոպական կառույցների, Ար—ելյան Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացում, փոխադարձաբար Հայաստանը Լեհաստանի համար կարող է տնտեսական կամուրջ դառնալ ԱՊՀ — տարածաշրջանի այլ երկրների միջ—:
Իր գոհունակությունը հայտնելով այցի արդյունքներից` Յանուշ Շտայնհոֆը անթույլատրելի համարեց այն պասիվությունը, որ առկա է երկկողմ տնտեսական հարաբերություններում: Նրա խոսքերով, լինելով անկախ երկրներ, ՀՀ-ն ու ԼՀ-ն այժմ լայն հնարավորություններ ունեն վերականգնելու երբեմնի տնտեսական կապերը: Լեհաստանը հետաքրքրված է ՀՀ թեթ—, քիմիական, լեռնամետալուրգիական արդյունաբերությամբ, թանկարժեք — կիսաթանկարժեք քարերի արտադրանքով: Փոխարենը պատրաստ է արտահանել սննդամթերք, լեռնամետալուրգիական սարքավորումներ — այլ: Հեռանկարային են համարվում առ—տրի — զբոսաշրջիկության ոլորտները: Նրա հավաստմամբ, Եր—անում կայացած հայ-լեհական գործարար համաժողովում ձեռներեցներն ունեցել են մի շարք կոնկրետ պայմանավորվածություններ:
Ըստ Յանուշ Շտայնհոֆի, Լեհաստանը մեծ հույսեր է կապում — ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Առ—տրի համաշխարհային կազմակերպության, միջազգային այլ կազմակերպությունների հետ, մասնակցություն ունի տարածաշրջանային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են ՏՐԱՍԵԿԱ-ն, ԻՆՈԳԵՅԹ-ը: Այս շրջանակներում —ս Լեհաստանը պատրաստակամ է Հայաստանի հետ լայն համագործակցության:
Յանուշ Շտայնհոֆի խոսքերով, երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար խթան կհանդիսանա նա— ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան բացումը, որը նախատեսվում է առաջիկայում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նա— սփյուռքին վերաբերող հարցերին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց այն արտոնություններն ու հնարավորությունները, որ իբր— ազգային փոքրամասնություն ունեն ՀՀ-ում բնակվող սակավաթիվ լեհերը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը լավատեղյակ է այն դժվարություններին, որ ունեն Լեհաստան արտագաղթած հազարավոր հայերը — հնարարվորն անում է դրանք մեղմելու համար: Նա հայ համայնքի համար կար—որեց մշակութային կյանքին աշխուժորեն մասնակցելու, կիրակնօրյա դպրոցներ հիմնելու հնարավորությունը: Իր հերթին Յանուշ Շտայնհոֆը հավաստիացրեց, որ լեհական օրենսդրությունը ազգային փոքրամասնություններին գործունեության լայն հնարավորություններ է ընձեռում: