Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 նոյեմբերի 2014

Տնտեսվարողները կաշխատեն առավել նպաստավոր պայմաններում







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, և դա նաև մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2014թ. հոկտեմբերի 2-ին Ազգային ժողով ներկայացված 2015թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում քննարկման արդյունքում ՀՀ կառավարություն ներկայացված 367 առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ պետական կառավարման մարմինները մեկօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է ներկայացնեն առաջարկություններ՝ ամփոփաթերթում արտահայտված կառավարության դիրքորոշման ձևակերպումների վերաբերյալ, իսկ ֆինանսների նախարարը լրամշակված տարբերակը ամփոփաթերթի հետ՝ ՀՀ կառավարության աշխատակազմ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարվել է ապահովել նախագծի և ամփոփաթերթի սահմանված կարգով ներկայացումը ՀՀ Ազգային ժողով՝ ԱԺ-ում քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ:


Լուծվել են սոցիալական հրատապ հարցերը


Նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015/2016թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը,գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքների անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչների փոփոխությունները:
Կայուն դպրոցական սնունդ-200128 զարգացման ծրագրով ներքին փոխադրման, պահեստավորման, բեռնման-բեռնաթափման գործընթացները բնականոն կազմակերպելու նպատակով ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակին հատկացվել է մոտ 14.5 մլն դրամ:
Հայաստանի Հանրապետության և միջազգային մի շարք կազմակերպությունների միջև վերջին ութ տարում ստորագրված փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով կառուցված մոտ 5 մլրդ դրամի գույքը՝ մի շարք համայնքներում շահագործման հանձնված գազատարները, գազաբաշխիչ կայանները, ջրատարները կառավարության որոշմամբ նվիրաբերվել են այդ համայքներին, ինչի շնորհիվ կապահովվի դրանց արդյունավետ շահագործումը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015թթ. ուսումնական տարվա կենսաթոշակները տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրել է ավելի քան 24 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրին, որով սահմանվում են առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումներ և դրանց իրականացման ժամանակացույցը:
Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը շարունակվելու համար կառավարությունը թույլատրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2018թ. հունվարի 13-ը:
Կառավարության որոշումներով 16 մլն դրամ է հատկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի խողովակների ձեռքբերման, 6 մլն դրամ՝ Տավուշի մարզի Այգեպար համայնքի բազմաբնակարան շենքի տանիքի նորոգման համար:
ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:
 

Քաղաքացիները կազատվեն տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից


Նիստում հավանություն է տրվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ևս 4 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որով ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը: Միաժամանակ, սահմանվել է անցումային դրույթ, ըստ որի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար մինչև նշված օրենքն ուժի մեջ մտնելը կայացրած վարչական ակտերով նախատեսված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը կազատվի վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքների չափի ավելացած մասի վճարման պարտականությունից: Այս դրույթը նպատակ ունի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտերի վրա տարածել սույն օրենքի հետադարձ ուժը, այն դեպքում, երբ վարչական ակտի հասցեատերը սույն օրենքով սահմանված կարգով պատշաճ չի ծանուցվել վարչական ակտի մասին և տուգանքն ավելացել է, նա ազատվում է տուգանքի ավելացած մասի վճարման պարտականությունից՝ վճարելով տուգանքի հիմնական գումարը: Կառավարության առաջարկած այս նորմը բխում է տասնյակ հազարավոր քաղաքացիների շահերից:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների մասին» և «Կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնցով կհստակեցվեն ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը և կապահովվի ռազմական կրթության զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և ևս 17 օրենքի նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում կերաշխավորվի անձնական և ընտանեկան կյանքի անձեռմխելիության իրավունքի պաշտպանությունը անձնական տվյալների մշակման բնագավառում, անձնական տվյալների մասին ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի հուշագրի որոշ կետերի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Նիստում հավանություն է ստացել «ՀՀ տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով լիակատար և ամբողջապես կկանոնակարգվեն տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները:
Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Սահմանվել են պատվովճար տալու կարգը և չափը


ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճար տալու կարգը, որը բխում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» 2014թ. հունիսի 21-ի օրենքից (ուժի մեջ է մտել 2014թ. օգոստոսի 9-ից): ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչման համար ամենամսյա պատվովճարի չափը, ինչպես և նախկինում, սահմանվել է 40 հազար դրամ: Պատվովճար է նշանակվել և վճարվում է թե՛ գործող օրենքով, թե՛ մինչ այդ գործող իրավական ակտերով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀՀ ժողովրդական արտիստ և ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ քաղաքացի հանդիսացող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ կոչումներին արժանացած անձանց:
Պատվովճար նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իր տարածքային բաժինների միջոցով, այդ թվում՝ ՀՀ տարածքից դուրս: Պատվովճարը նշանակվում, պատվովճարի գործը վարվում է կենսաթոշակի համար սահմանված կարգով, վճարվում կանխիկ և անկանխիկ եղանակով՝ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձի դիմումի հիման վրա, այդ թվում՝ լիազորագրով: Օտարերկրյա պետությունում բնակվող «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձը պատվովճար նշանակելու համար կարող է դիմում ներկայացնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի անցած ուղու արժևորման և դրանց գործունեության համար բոլոր պայմանների ստեղծման նպատակով կառավարությունը որոշել է նվագախմբին և քառյակին շնորհել «ազգային» կարգավիճակ:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով:


Կիրականացվեն միջազգային մի շարք ծրագրեր


Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար նիստում ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է մոտ 120 մլն դրամ:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրին: Տրամադրվելիք 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք հատուկ փոխառության իրավունքի կիրառմամբ կբարելավվեն ոլորտային կառավարման համակարգերը և կարգավորման շրջանակները, կուժեղացվեն մշտադիտարկման համակարգերը և այլն: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» համաձայնագրին, որով Հայաստանին կտրամադրվի 75 մլն ԱՄՆ դոլարի վարկ:
Գործադրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի երկրորդ փուլ-3 ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ծրագրի իրականացման 25.5 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Առավելագույնը 10 չափաբաժնով տրամադրվելիք վարկի գումարն ուղղվելու է «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների սպասարկման տարածքում գտնվող բնակավայրերի և ջրահեռացման համակարգերի վերականգնմանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» 40 մլն ԱՄՆ դոլար գումարով վարկային համաձայնագրին, ըստ որի ծրագրվում է նորերով փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարի շահագործվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ և հիմնավորել այդ որոշումը: Օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով տրվելու է 50 մլն ԱՄՆ դոլարի վարկ, նույնպես արժանացել է կառավարության հավանությանը: Ծրագրի նպատակը արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողության հզորացումն է:
Նիստում հավանություն է տրվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ տրանշի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների վերակառուցման մանրամասն նախագծերի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը, որի համաձայն նախագծային փաստաթղթերը համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափորոշիչների պահանջներին:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխություն» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագիրն սկսվել է 2010 թվականին, այնուհետև ստորագրվել է 5 փոփոխություն: Ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 29 մլն ԱՄՆ դոլար: 6-րդ փոփոխության արժեքը 1.9 մլն ԱՄՆ դոլար է:


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից անվտանգության նոր չափորոշիչների սահմանմամբ:
Կառավարության որոշմամբ Երևանի «Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:
Նիստում «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել ընդերքօգտագործման ոլորտի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ