երկուշաբթի, 11 սեպտեմբերի 2000
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ` 2001 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով, ստեղծվել են հոբելյանական հանձնաժողովներ — հաստատվել դրանց կազմերը:
Որոշման համաձայն, եկող տարի մեծ շուքով կնշվեն միջնադարյան պոեզիայի երկու գագաթների` Գրիգոր Նարեկացու — Ներսես Շնորհալու ծննդյան 1050 — 900, մեծանուն քնարերգակ Պետրոս Դուրյանի 150, ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի 125, պետական-քաղաքական նշանավոր գործիչ Աղասի Խանջյանի — հայ ժողովրդական երգ-երաժշտության երախտավոր Թաթուլ Ալթունյանի 100, դասական երաժշտության մեծ վարպետ Պավել Լիսիցյանի 90, նշանավոր երգահաններ Առնո Բաբաջանյանի — Էդվարդ Միրզոյանի 80, անվանի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի 75 ամյակները: