հինգշաբթի, 14 սեպտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունն ընդունեց ՀՀ էներգետիկ համակարգի 2000-2002թթ. ֆինանսական առողջացման միջոցառումների մասին որոշում: Դրանով հավանություն է տրվում էներգահամակարգի 2000-2002թթ. ֆինանսական հոսքերի ծրագրին: Սահմանվում է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց՝ ծրագրում նախատեսված վճարումների մակարդակը ապահովելու համար, բացի անմիջական սպառողնեից պատասխանատվություն են կրում նա— դրանց վերադաս մարմինները: Դադարեցվում են պետական սեկտորի սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի վճաման համար տրված բոլոր կարգի արտոնությունները, բացառվում է նոր արտոնությունների տրամադրումը՝ առանց համապատասխան բանկային երաշխիքների: Ակնկալվում է առողջացման միջոցառումների իրականացմամբ ապահովել համակարգի արդյունավետ շահագործում, աստիճանաբար փակել եղած ֆինանսական ճեղքվածքը, 2002 թվականից սկսած գործել առանց բյուջետային ու արտաքին լրացուցիչ ներարկումների:
Նիստում ընդունվեց Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից ՀՀ-ում գյուղատնտեսական ապրանքի արտադրության, վերամշակման — արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին որոշում: Նախնական բանակցությունների արդյունքում նիդեռլանդական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կազմակերպել սնկի, բանջարեղենի, հավի մսի — բուսական յուղի արտադրություն ու արտահանում: Նախապատրաստական աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի առաջարկությունների ամբողջական փաթեթ:
Նիստում հավանություն տրվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նա— Արփա-Ս—ան թունելի թիվ 4 հորանի վերագործարկման աշխատանքների մասին որոշման նախագծերին:
Կառավարությունը հաստատեց բնակչության պատսպարման կարգը, որով սահմանվում են՝ բնակչության պատսպարման կազմակերպման հիմնական պահանջները, պաշտպանական կառույցների տեսակները — դրանց պահպանման ու շահագործման կարգը:
Կառավարությունն ընդունեց մարդասիրական օգնության — բարեգործական ծրագրերի մասին որոշում, որով տրվում է դրանց սահմանումները, իրականացման — վերահսկման կարգերը:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեց պետական արվեստանոցների մասնավորեցման կարգը: Դրանով կարգավորվում է նկարիչներին, քանդակագործներին, ճարտարապետներին — այլ ստեղծագործողներին վարձակալությամբ տրված տարածքների անհատույց մասնավորեցման գործընթացը:
Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով, կառավարության որոշմամբ, ստեղծվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Այն կլինի Արարատի մարզային ենթակայության — կգործի Արարատ գյուղի Նժդեհի N7 տանը:
1