ուրբաթ, 15 սեպտեմբերի 2000
Ֆրանսիական կողմը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ ընկերությունների կողմից Հայաստանում կոնյակի շշալցումը կատարվում է իրեն պատկանող — արտոնագրային վարչությունում գրանցված շշերով: Սրա հետ կապված, արտոնագրային վարչությանը հանձնարարվեց առաջարկություն ներկայացնել հարցը օրենսդրորեն կարգավորելու վերաբերյալ: Վարչապետը վստահեցրել է, որ թույլ չի տրվի ցանկացած ընկերության չարտոնագրված պիտակներով արտադրանքի արտահանում, այդ թվում՝ «Գրեյթ Արարատ» ընկերությանը:
ԵԿԳ-ի կողմից այս տարի 10 հազար տոննա խաղողի մթերման հարցը մնում է օրակարգում, ավելին՝ «Պեռնո Ռիկար» ընկերության ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ Փարիզի իրենց ընկերության ղեկավարության հետ այժմ բանակցություններ են վարում լրացուցիչ —ս 5 հազար տոննա մթերելու վերաբերյալ: