ուրբաթ, 15 սեպտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին
Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Մեծ է Ձեր վաստակը հայրենի գիտության զարգացման ասպարեզում — զգալի է ներդրումը հանրապետության տնտեսության մեջ ու հասարակական կյանքում: Երիտասարդ գիտնականների շատ սերունդներ են դաստիարակվել Ձեր օրինակով, հարուստ փորձով:
Ծննդյան տարեդարձի առիթով ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, աշխատանքային նորանոր հաջողություններ, նոր նախաձեռնություններ ու ստեղծարար գործունեություն` ի փառս հայրենի գիտության:
Խորին հարգանքներով
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան