երեքշաբթի, 19 սեպտեմբերի 2000
Կառավարությունը հնարավորության սահմաններում փորձում է մարել դեռ—ս տարեսկզբից կուտակված բյուջետային ծախսերի գծով պարտքերը: Ինքնին հասկանալի է, որ դրանք հնարավոր չէ մի քանի ամսում ամբողջությամբ մարել, սակայն եկամուտների հավաքագրմանը զուգահեռ քայլ առ քայլ առկա պատքերը մարվում են:
Սեպտեմբերի 1-18-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ ծախսերից մոտ 197 մլն դրամ ուղղվել է բյուջետային հիմնարկների աշխատավարձերի վճարմանը, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամին պետական բյուջեից հատկացվել է 42 մլն դրամ` սոցիալական ապահովության հիմնադրամին հատկացումների ձ—ով:
Կրթության — գիտության ոլորտներին պետական բյուջեից հատկացվել է 287 մլն դրամ, առողջապահության ոլորտին` 303 մլն դրամ:
Այսօր հատկացվել են նա— թատրոնների, այդ թվում օպարային թատրոնի մեկ ամսվա դոտացիաները` 46 մլն դրամի չափով:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 4.211 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են 97 տոկոս կամ 4.072 մլն դրամ, ոչ հարկային եկամուտները` 3 տոկոս կամ 140 մլն դրամ:
Հավաքագրված եկամուտների պայմաններում այս ժամանակահատվածում կատարվել է 5.265 մլն դրամի ֆինանսավորում, որը բաշխվել է հետ—յալ կերպ.
Նշված ժամանակահատվածում տոկոսավճարների մարմանն ուղղվել է 735 մլն դրամ, որից 258 մլն դրամ` ներքին պարտքի գծով` 476 մլն դրամ` արտաքին պարտքի գծով: Կառավարության պահուստային ֆոնդից 965 մլն դրամ ուղղվել է «Կարգո» տերմինալի երաշխիքային սպասարկմանը: