երեքշաբթի, 19 սեպտեմբերի 2000
ՀՀ կառավարությունն իր վերջին նիստում ընդունեց Նիդեռլանդների Թագավորության ընկերությունների կողմից Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, վերամշակման — արտահանման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման մասին որոշում:
Նախնական բանակցությունների արդյունքում նիդեռլանդական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կազմակերպելու սնկի, բանջարեղենի, հավի մսի, անասնակերի — բուսական յուղի արտադրություն — արտահանում: Ըստ նախնական հաշվարկների նիդեռլանդական ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 22 մլն, ԱՄՆ դոլար, ապահովելով մոտ 5000 նոր աշխատատեղ:
Ներդրումային ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով կառավարության որոշմամբ հանձնարարվել է կազմակերպել — կոորդինացնել համալիր նախապատրաստական աշխատանքներ: Բանակցությունները շարունակելու լիազորությունները տրվել են Հայաստանի ագրարագյուղացիական միությունը — «Լոգիստիկ կենտրոն» ՓԲԸ-ին: Նախապատրաստական աշխատանքների արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի առաջարկությունների ամբողջական փաթեթ: Նիդեռլանդներից արդեն ստացվել են առաջին արձագանքները:
Բանակցությունները գործնական փուլ տեղափոխելու նպատակով սեպտեմբերի 20-ին Եր—ան կժամանի նիդեռլանդական գործարարների պատվիրակություն՝ Պիտեր Վան Բեվերենի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել այցի շրջանակներում այցելել հանրապետության արտադրական ձեռնարկություններ, Եր—անի, Մասիսի, Արմավիրի, Արտաշատի, Այրումի գյուղմթերքներ վերամշակող գործարաններ, որպեսզի ծանոթանան դրանց հզորություններին, տեխնոլոգիական հնարավորություններին: Այս այցը, ըստ նիդեռլանդական գործարարների, սկիզբ կդնի նոր գործարար հարաբերությունների: