Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 30 հունվարի 2015

ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները




Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է ՓՄՁ զարգացման խորհրդի քարտուղարության 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Նշվել է, որ ՓՄՁ գործունեությունը խթանելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ վարչապետի հանձնարարականով գործարար համայնքի, շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են պարբերական հանդիպումներ և քննարկումներ, ինչպես նաև հանրային իրազեկման նախաձեռնություններ՝ ընթացիկ խնդիրները վերհանելու և լուծման տարբերակներ քննարկելու նպատակով: Ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով մշակվել և 2015 թ. հունվարի 9-ից ուժի մեջ են մտել մի շարք իրավական ակտեր, լուծման ընթացքի մեջ են գտնվում նաև ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների արդյունքներից և կարևորել ՓՄՁ ներկայացուցիչների շարունակական մասնակցությունը ոլորտին վերաբերող յուրաքանչյուր նախաձեռնության մշակման գործում:
Նիստում քննարկվել են նաև «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների և մասնավորապես, փաստաթղթավորման պահանջի ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը: Վարչապետը նշել է, որ այսօր ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին և լսել նրանց դիտարկումները վերոհիշյալ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկման առարկա դարձնել տնտեսվարողների առաջարկությունները՝ օրենքի կիրառում կամավորության սկզբունքով, ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմի բարձրացում, և հարկային մարմինների ստուգումների սահմանափակում: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդի անդամներն իրենց տեսակետներն են հայտնել բարձրացված խնդիրների վերաբերյալ և իրենց հերթին առաջարկություններ ներկայացրել՝ փոխընդունելի տարբերակ գտնելու համար:
Ամփոփելով քննարկման արդյունքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել հնչեցված բոլոր կարծիքների համար և նշել, որ կառավարությունը մանրամասն կքննարկի ներկայացված բոլոր առաջարկություններն ու դիտարկումները:

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ