չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2000
Սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքում — հանրապետության բոլոր մարզերում: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի համաձայն` դրանք կազմակերպել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի — սպորտի, պաշտպանության, կրթության — գիտության նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահարտարակչության վարչությունը, Եր—անի քաղաքապետարանն ու մարզպետարանները:
Նախատեսվում է այցելություն «Եռաբլուր»` անկախության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին, ԶՈւ բոլոր զորամասերում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ, այցելություններ կլինեն զոհված զինծառայողների հուշահամալիրներ:
Անկախության օրվա առթիվ Հանրապետության հրապարակից ժամը 12-ին վազքարշավ կմեկնարկի դեպի «Հրազդան» մարզադաշտ:
Եր—անում, տոնակատարության շրջանակներում նախատեսված են միջոցառումներ բոլոր համայնքներում: Օրվա ընթացքում մայրաքաղաքում կբացվեն ցուցահանդեսներ, համայնքներում կլինեն համերգային ծրագրեր, կանցկացվեն մարզական միջոցառումներ — Նավասարդյան խաղեր:
Երեկոյան ժամը 18:00-ից Հանրապետության հրապարակում տեղի կունենա հանդիսավոր արարողություն, տոնական մեծ համերգ — հրավառություն:
Անկախության օրվա թեման կդառնա Հայաստանի ազգային հեռուստատեսության — Ազգային ռադիոյի` սեպտեմբերի 21-ի եթերի առանցքը: Նրանց թողարկումները հագեցած կլինեն օրվա բովանդակությանն ու իմաստին պատշաճող սյուժեներով: Ազգային հեռուստատեսության երեկոյան եթերի հիմնական մասը կկազմի անկախության օրվան նվիրված եզրափակիչ շոու-ծրագիրը, որը կանցկացվի Ազատության հրապարակում: