Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել «Ակումբ-65» քաղբանտարկյալների միության անդամների համար:
 Շնորհավորելով անկախության 9-րդ տարեդարձի առթիվ, վարչապետը բարձր գնահատեց ակումբի անդամների ունեցած ներդրումը,  որոնք դեռ—ս 60-ական թվականներից նվիրվել են անկախության ու ազատության գաղափարների պաշտպանությանն ու իրագործմանը: Վարչապետի խոսքերով, այդ պայքարի ընթացքում եղել են զոհեր, շատերը բանտարկվել, աքսորվել, կրել են բազմաթիվ զրկանքներ, սակայն զինվորագրված լինելով անկախության պայքարին` մինչ— վերջ հավատարիմ են մնացել  ժողովրդի նվիրական իղձերին:
 Անդրանիկ Մարգարյանը, որը —ս 60-ական թվականների շարժման կազմակերպիչներից է ու նախկին քաղբանտարկյալ, հիշեց, որ այդ տարիներին իրենք  չէին հավատում, որ կարող է ականատեսը դառնան ինքնիշխան Հայաստանի, սակայն գործում էին այն գիտակցմամբ, որ անհրաժեշտ է վառ պահել անկախության գաղափարը, սերունդներին փոխանցել ազատության ոգին` հանուն Հայաստանի վաղվա օրվա: Տարերային շարժումը կանոնակարգելու նպատակով 60-ականներին  ընդհատակում ստեղծվեցին մի քանի  կազմակերպություններ, այդ թվում` Ազգային միացյալ կուսակցությունը, որի անդամներն են եղել օրվա հանդիպման մասնակիցներից շատերը:
 Վարչապետի խոսքերով, անկախությունը հեշտությամբ չի տրվել, այն ձեռք է բերվել տ—ական ու դժվարին պայքարի, բազում զրկանքների ու զոհերի գնով:
 Անդրանիկ Մարգարյանը ցավով նշեց, որ անկախության 9 տարիներին մեր երկրի ու ժողովրդի առջ— ծառացած բազմաթիվ խնդիրները հնարավորություն չեն տվել հիմնավորապես զբաղվելու բռնադատվածների ու նրանց ընտանիքների հոգսերով ու պահանջներով, ըստ արժանվույն գնահատելու նրանց վաստակը: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ հանրապետության տնտեսության բարելավմանը զուգընեթաց կմեծանա նա— իշխանությունների ուշադրությունը բռնադատվածների ու նրանց ընտանիքների նկատմամբ:
       «Մեր երկրի ու ժողովրդի անկախության համար անասելի զրկանքների ենթարկված նվիրյալները արժանի են դրան», -նշեց վարչապետը:  
 Ընդունելության ընթացքում նախկին քաղբանտարկյալներն իրենց խորհրդածությունները ներկայացրին վարչապետին: Թե— նրանք տարբեր կերպ  են գնահատում անկախության 9 տարիներին կատարվածը, ներկա նվաճումները, այսուհանդերձ, բոլորը միասնական այն համոզմանն են, որ անկախությունը չունի այլընտրանք, հետադարձն անթույլատրելի է: Նախկին քաղբանտարկյալները հավաստիացրին, որ այսօր իսկ պատրաստ են ամենայնս նպաստելու Հայաստանի անկախության ամրապնդմանն ու հզորացմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ