չորեքշաբթի, 20 սեպտեմբերի 2000
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով շնորհավորական հեռագրեր են ստացվել Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի, Չեխիայի, մի շարք այլ երկրների կառավարությունների — միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի ուղերձում մասնավորապես ասված է. «Թույլ տվեք վստահություն հայտնել, որ Հայաստանի Հանրապետության — Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ջանքերն առաջիկայում —ս կնպաստեն Հայաստանի — Ռուսաստանի միջ— բազմադարյա բարեկամական կապերի խորացմանն ու նախ—առաջ տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը` հանուն մեր երկրների բարօրության»: