ուրբաթ, 22 սեպտեմբերի 2000
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ կառավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունն ընդունեց ՀՀ քաղաքացիների եկամուտների, գույքի — ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու մասին որոշում, որով հաստատվեց նշված աշխատանքների իրականացման ժամանակացույցը, ստեղծվեց համապատասխան հանձնաժողով, որի նախագահը ՀՀ պետական եկամուտների նախարարն է: հանձնաժողովին հանձնարարվեց կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ քաղաքացիների եկամուտների, գույքի — ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման պետական ծրագիր:
Նիստում հաստատվեց հողի սեփականատերերի, ինչպես նա— պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական — ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը: Ըստ դրա, տեղեկությունները տարածքային հարկային տեսչություններին տրամադրում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները:
Կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարարության — Միջազգային զարգացման ընկերակցության միջ— կառուցվածքային բարեփոխման 4-րդ վարկի համար՝ ճապոնական դրամաշնորհի վերաբերյալ միջգերատեսչական համաձայնագիրը: Դրամաշնորհը, որը կլինի մինչ— 263900 ԱՄՆ դոլարի չափով, կուղղվի կառուցվածքային բարեփոխման չորրորդ վարկային ծրագրի նախապատրաստմանն աջակցելուն: Այն կներառի կրթության, սոցիալական — արդյունաբերության ոլորտները:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեց 2000 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության — ծառայությունների ծավալների վերաբաշխված ցանկը՝ ըստ դրանց տեսակների — պետական պատվեր տեղադրող մարմինների:
Նիստում ընդունվեց «ՀՀ մամուլի տարածման գործակալություն» («Հայմամուլ») ՊՓԲԸ բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին որոշում: Այդ նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է եռամսյա ժամկետում կառավարություն ներկայացնի ընկերության — դրա մարզային դուստր ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման առաջարկություններ:
Կառավարության որոշմամբ հիմնվեց «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» ՓԲԸ, որի հիմնադիր ներկայացուցիչների կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության — տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի, ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության — հասարակայնության հետ կապերի, ինչպես նա— ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության — գրահրատարակչության վարչության պետերը՝ ի պաշտոնե:
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների իրականացման աշխատանքներին օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվեց «Քրիստոնյա Հայաստան 1700» հիմնադրամ: Հաստատվեց նա— հիմնադրամի կանոնադրությունը, որում որպես նպատակներ են նշված նա— հոգ—որ-մշակութային — պատմական արժեքների պահպանման, վերականգնման — հանրայնացման օժանդակումն ու խթանումը, ՀՀ-ում զբոսաշրջիկության զարգացումը, մշակութային-լուսավորչական գործունեությանը, օտարերկրյա քաղաքացիների — կազմակերպությունների հետ համագործակցությանը — այլն:
Ականավոր պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով կառավարությունը որոշեց ստեղծել Կարեն Դեմիրճյանի տուն թանգարան: Այն կգործի Եր—անի քաղաքապետարանի ենթակայությամբ — տեղակայված կլինի Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակի շենքում՝ Մոսկովյան 24 հասցեում: