ուրբաթ, 13 մարտի 2015
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Իբրահիմ Մահլաբը: ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի «Եգիպտոսի տնտեսության աջակցության և զարգացման» միջազգային տնտեսական համաժողովին, որին ներկա կլինեն մոտ 100 պետություններից նախագահներ, կառավարությունների ղեկավարներ, միջազգային ֆինանսական կառույցների պատասխանատուներ: Նախատեսվում է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ: