չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2000
Երկօրյա այդ գիտաժողովին, որին մասնակցում են Հայաստանի — արտասահմանյան երկրների, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի — միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որում ասված է.
«Գիտաժողովի հարգելի կազմակերպիչներ — մասնակիցներ
Անժխտելի է միջազգային համագործակցության — հակամարտությունների կարգավորման դերը արդի աշխարհի հավասարակշռված համակարգի ձ—ավորման գործում:
Խորհրդային Միության — սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո, միջազգային համակարգերի մեջ այդ կառույցները կազմող նախկին երկրների հանրապետությունների ներգրավումը որոշակի կար—որություն է ձեռք բերում: Մասնավորապես մեծանում է տարածաշրջանային համագործակցության իրական, գործող համակարգերի ստեղծման նշանակությունը: Այս իմաստով Կովկասյան տարածաշրջանը` թեժ կետերի առատությամբ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Հայաստանի Հանրապետության` միջազգային նշված գործընթացների մեջ ներգրավվելու միտվածությունն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պայմանավորում են մեր առանձնակի ուշադրությունը նշված հարցերի քննարկման նկատմամբ:
Աշխարհի միաբ—եռ կառույցի մերժումը միաժամանակ ենթադրում է ջանքեր գործադրել մեծ տերությունների շահերի բախման հետ—անքով ազգային ու տնտեսական արժեքների կորուստները բացառելու կամ նվազագույնի հասցնելու, տարածաշրջանային պետությունների միջ— զարգացման հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ: Խրախուսելի է հատկապես տրանսպորտային միջանցքների ստեղծման, արտասահմանյան ներդրումների ներգրավման — անվտանգության համակարգերի զարգացման խթանումը: Այստեղ, անկասկած, մեծ են իրենց կենսունակությունն ապացուցած կառույցների (ԱՊՀ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ — այլն) հետ համագործակցության հեռանկարները:
Ողջունելի է վերջին շրջանում առավել ակտիվորեն շրջանառվող այն գաղափարը, ըստ որի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մեջ կար—որ է համարվում տնտեսական համագործակցության` հաղորդակցության ուղիների վերահսկողության, միջտնտեսական փոխշահավետ կապերի ստեղծման — այլ նպատակային ծրագրերի կենսագործումը: Անշուշտ, հրատապ է նա— տարածաշրջանային բախումների ճշմարտացի լուսաբանումը: Յուրաքանչյուր հակամարտություն պետք է դիտվի ու մեկնաբանվի տարածաշրջանային հիմնախնդիրների առանձնահատկությունների հաշվառման տեսանկյունից:
Արագ փոփոխությունների ենթարկվող արդի աշխարհում բոլորիս ջանքերն այսօր պետք է ուղղված լինեն միջազգային լարվածության թուլացմանը, անվտանգության երաշխիքների ստեղծմանը: Այլ խոսքով, այսօրվա մեր նշանաբանը պետք է դառնա հակադրությունից` գործակցության կարգախոսը:
Ստեղծագործական անկաշկանդ մթնոլորտ — գիտական բարձր արդյունքներ եմ մաղթում գիտաժողովի բոլոր մասնակիցներին»: