Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 մարտի 2015

Ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
Զեկուցվել է, որ հաշվետու ամանակահատվածում երաժշտության ոլորտում առաջին անգամ իրականացվել է հայ և համաշխարհային կոմպոզիտորների 6 մեծակտավ գործերի պարտիտուրների թվայնացում, թատերարվեստի բնագավառում՝ 27 նոր ներկայացման բեմադրություն: Կինոարվեստի ոլորտում նկարահանվել է 18 խաղարկային (8-ը՝ շարունակվող), 13 վավերագրական կինոնախագիծ (3-ը՝ շարունակվող), 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ և այլն: Հաշվետու ժամանակահատվածում «Գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 55 անուն գիրք, որից` 10-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2014 թ.-ի ընթացքում հանրապետության գրադարանային հավաքածուները համալրվել են 38 հազար 965 միավորով, գրադարանի հայերեն հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 5 անուն գրքով:
«Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկևազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի և Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ Դվինի պեղումները (10 մլն դրամ) և ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևո¬րումները Հայաստանում» հայտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադար¬ձությունների օրա¬ցույցը համալրվել է Թորոս Թորա¬մանյանի ծննդյան 150 և Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակների հոբելյաններով: Շարունակվել է համագործակցությունը Հա¬յաս¬տանի և Վրաստանի միջև, որն իրականացվում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գևորգ և Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, սկսվել են ամրակայման աշխատանքները: Մեկնարկել են նաև Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները:
Մեկնարկել է Երևանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ¬խարհային ժառանգության նախնական ցանկում): Հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայտնաբերվել է 325-300 հազար տարվա բնակատեղի: ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ և բոլոր հնավայրերում պեղումների աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ միջազգային մասնագետներ:
Զեկուցվել է նաև, որ 2014 թ. հուլիսի 1-ից 44 տոկոսով բարձրացվել է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը:
Անդրադառնալով ընթացիկ և առաջիկա աշխատանքներին՝ ՀՀ մշակույթի նախարարը զեկուցել է, որ ներկայում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Վարագավանք, Օձունի եկեղեցի, Տաթևի վանական համալիրի Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան հուշարձաններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մշակվել է և հաստատվել հատուկ ծրագիր: Մասավորապես, Երուսաղեմում արդեն իսկ անցկացվել է «Քեզ հետ Հայաստան» համերգը, Հռոմում բացվել է Մեծ Եղեռնին նվիրված խոշոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել է հայկական քաղաքակրթությունը և մշակութային ցեղասպանությունը: Պետական միջոցներով ներկայում նկարահանվում է Հայոց ցեղասպանության թեմայով չորս գեղարվեստական, 13 վավերագրական ֆիլմ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ArmBookExpo ցուցադրության համար «Amazon», «eBay», «Heritage Auction» գրավաճառ հարթակներից ձեռք է բերվել 625 անուն գիրք:
Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է նաև ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակույթի ասպարեզի աշխատակիցների շրջանում սոցիալական փաթեթների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Խոսելով 2015 թ. նախատեսվող ծրագրերի մասին՝ նախարարը զեկուցել է պատմամշակութային արժեքների պահպանության, մշակութային կենտրոնների, այդ թվում երաժշտական դպրոցների հիմնանորոգման, երաժշտական գործիքների ձեռքբերման, միջազգային ասպարեզում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ նախատեսվող ծրագրերն ու քայլերը:
Վարչապետ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել մշակույթի ոլորտի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը, կարևորել պատմամշակութային ժառանգության պահպանման, հնավայրերում պեղումների իրականացման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն և ֆինանսական ռեսուրսներ ուղղել մշակութային արժեքների պահպանմանը, որը լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը:

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ