չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2000
Ընկերակցությունը, որի մեջ ընդգրկված են ԱՊՀ երկրների թվով տասներեք քաղաքների մետրոպոլիտեններ, անդամակցում է Հասարակական տրանսպորտի միջազգային միությանը — Մետրոպոլիտենների միջազգային կոմիտեին:
Ողջունելով ընկերակցության խորհրդի անդամներին, վարչապետը մեծապես կար—որեց այդ կառույցին Եր—անի մետրոպոլիտենի անդամակցությունը: Նրա խոսքերով, ժամանակին սերտ համագործակցություն է եղել նախկին ԽՍՀՄ մետրոպոլիտենների միջ— — ներկայումս դրանց բնականոն աշխատանքի, տեխնիկական զինվածության, մասնագիտական փորձի հաղորդման առումով զգալի է «Մետրո» տնտեսական ընկերակցության դերը:
Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ԱՊՀ մետրոպոլիտեններին բնորոշ շատ խնդիրների լուծումը, հասարակական տրանսպորտի այս ձ—ի զարգացումը բարդանում է անցման շրջանին հատուկ դժվարությունների պարագայում: Նա վստահություն հայտնեց, որ տնտեսության ընդհանուր բարելավմանը զուգընթաց ընդարձակվելու հնարավորություն կունենա նա— մետրոպոլիտենը: Իսկ մինչ այդ, ըստ վարչապետի, ոլորտի պահպանման, եղած ներուժի զարգացման համար գործուն կառույց է հենց «Մետրո» ընկերակցությունը:
«Մետրո» տնտեսական ընկերակցության խորհրդի նախագահ, Մոսկվայի մետրոպոլիտենի պետ Դմիտրի Գա—ը իր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց վարչապետին այն ուշադրության համար, որ արժանացվում է Եր—անում ընթացող նստաշրջանի աշխատանքներին: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը առաջիկայում —ս կշարունակի հոգատար վերաբերմունք ցուցաբերել հասարակական տրանսպորտին, մասնավորապես մասսայականություն վայելող Եր—անի մետրոպոլիտենին: