Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 մարտի 2015

Ամփոփվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են աշխատանքներ սպորտի զարգացման, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման, մարզադպրոցների հիմնանորոգման, երիտասարդական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ:
2014 թ. պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական ֆեդերացիաններն անցկացրել են ՀՀ 90 առաջնություն, 133 ուսումնամարզական հավաք, մարզիկները մասնակցել են 156 Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և միջազգային մրցաշարերի: Նախորդ տարի ՀՀ հավաքական թիմերի մարզիկները 12 մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են 118 մեդալ, այդ թվում՝ 32 ոսկե, 37 արծաթե և 49 բրոնզե: Մարզական ամենամեծ նվաճումը եղել է հունա-հռոմեական ըմբշամարտից (աշխարհի չեմպիոններ են դարձել Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը) և սամբո մարզաձևից (աշխահի չեմպիոն է դարձել Մավրիկ Նասիբյանը): Մարզական հերթափոխի պատրաստման գործընթացը հիմնականում իրականացրել են հանրապետության տարածքում գործող 171 մանկապատանեկան մարզադպրոցները և օլիմպիական հերթափոխի մարզական 2 քոլեջները: 2014 թ. մարզական 2 քոլեջներում սովորել է 866, իսկ վերոնշյալ մարզադպրոցների 3 հազար 676 խմբերում 40 մարզաձևերով մարզվել են 40 հազար 912 պատանի: Նախորդ տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 5 մանկապատանեկան մարզադպրոցներում: Հանրապետության մարզերում, Երևանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում և 6 շրջաններում 2014 թվականին 11-րդ անգամ անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 61 համայնքի 2 հազար 83 ընտանիք: Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի ծրագրում ընդգրկված է եղել 6 մարզաձև: Խաղերին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 31 հազար 450 աշակերտներ: ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացվել է հանրապետական մարզական փառատոն, որին մասնակցել է 22 հազար մարդ: Մանկապատանեկան սպորտի մասսայականացման միջոցառումների շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացվել են դասընթացներ Երևանի և ՀՀ 10 մարզերի մարզադպրոցների և ֆուտբոլի ակումբների մարզիչների համար:
Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: Մարզիկ Նվեր Ավանեսյանը հանդես է եկել դահուկային սպորտի «հսկա ոլորավայրէջք» և «ոլորավայրէջք» մարզաձևերում և «ոլորավայրէջք» մարզաձևում զբաղեցրել է 34-րդ տեղը` 51 մասնակիցների շրջանում: 2014 թ. Խորվաթիայում կայացած խուլերի շախմատի օլիմպիական առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցել է 8 շախմատիստով:
Երիտասարդական պետական քաղաքականության մշակման շրջանակում երիտասարդության մասնակցային գործընթացների խթանման և ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Միաժամանակ, լրամշակման փուլում է գտնվում ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ուղղված նախագիծը: Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների գործունեության և հասարակական կյանքին երիտասարդության մասնակցության խթանման նպատակով 2014 թ. ընթացքում նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում գործող առցանց դրամաշնորհային համակարգի միջոցով հասարակական կազմակերպություններին տրամադրվել է 38 դրամաշնորհ: 10 դրամաշնորհ տրամադրվել է Հայաստանի 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքի հասարակական կազմակերպություններին՝ Սիսիանում ծրագրեր իրականացնելու նպատակով:
Համահայկական, հանրապետական և միջազգային երիտասարդական միջոցառումների կազմակերպման նպատակով իրականացվել են «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք», «ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ Սիսիան քաղաքում»:
Քննարկվել են նաև նախարարության կողմից 2015 թվականին նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է նախարարության ակտիվ գործունեությունը սպորտի բնագավառում և երիտասարդության շրջանում՝ մարզական նոր հաջողությունների գրանցման, հանրապետությունում առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև երիտասարդներին պետական քաղաքականության տարբեր ծրագրերում ու գործընթացներում ներգրավելու նպատակով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ