չորեքշաբթի, 27 սեպտեմբերի 2000
Լիբանանի մայրաքաղաքի պատվիրակության այս այցը վարչապետը գնահատեց որպես նոր քայլ հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններում: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ Եր—անի — Բեյրութի քաղաքապետերի կողմից վաղը ստորագրվելիք բարեկամության — համագործակցության համաձայնագիրը թույլ կտա առավել գործնական բնույթ հաղորդել երկու երկրների տնտեսական ու մշակութային կապերին:
Վարչապետը դեռ—ս անբավարար համարեց հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ներկա աստիճանը, այն դեպքում, երբ առկա է զգալի ներուժ — քաղաքական ու իրավական բարենպաստ դաշտ: Այդ խնդրում մեծապես կար—որվում է նա— լիբանանահայ համայնքի, մասնավորապես գործարար շրջանակների դերը:
Հանդիպման մասնակիցները քննության առան այն ոլորտները, որոնցում համագործակցությունն առավել հեռանկարային է, այդ թվում՝ շինարարության, բանկային, փոխադարձ ներդրումների, օդային հաղորդակցության, զբոսաշրջիկության, մշակույթի բնագավառները:
Աբել Մունեմ Արիսը խանդավառությամբ ընդունեց Եր—անում Լիբանանի մշակույթի օրեր կազմակերպելու, ինչպես նա— լիբանանյան մշակութային կենտրոն ստեղծելու առաջարկը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծեց նա— հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով, ժամանակն է ձեռք բերված բազմաթիվ երկկողմ պայմանավորվածություններին գործնական բնույթ հաղորդել: