հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գ.Մարտիրոսյանը:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձու Վերապատվելի Մովսես Ճանպազյանի հիշատակը, որի նախաձեռնությամբ — անմիջական մասնակցությամբ Հյաստանում իրականացվել են բազմաթիվ բարեգործական ծրագրեր:
Հանձնաժողովը քննարկեց Հանրապետությունում մարդասիրական օգնության — բարեգործության բնագավառը կանոնակարգող փաստաթղթերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: Դրանք նպատակաուղղված են ծրագրերի արդյունավետության, դրանց վերահսկելիության ու հրապարակայնության բարելավմանը: Նշվեց, որ դեռ—ս բավարար չէ նախարարությունների, գերատեսչությունների ու մարզպետարանների համագործակցությունը դոնորների ու ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ առաջնահերթ ծրագրերի ընտրության — դրանց իրականացման հարցում: Այդ նպատակով հանձնաժողովը ըստ բնագավառների — մարզերի պատրաստել է կարճաժամկետ — միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի դոնոր կազմակերպություններին:
Հանձնաժողովը հաստատեց 2000-2001 թվականների ընթացքում իրականացվող 8 բարեգործական ծրագիր: Դրանց թվում են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ֆինանսավորմամբ Սպիտակ քաղաքի «Եռանկյունի» թաղամասում բնակելի շենքի կառուցման, Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Գյումրիի թիվ 40 դպրոցին կից մարզադահլիճի կառուցման, Կաթոլիկ օգնության ծառայության միջոցներով Եր—անի 4 դպրոցների վերանորոգման, Իտալիայի հայ մշակույթի ուսումնասիրման — վավերագրման կենտրոնի կողմից Շիրակի մարզում Մարմաշեն — Երերույք վանական համալիրների տարածքների ուսումնասիրման — վերականգնման աշխատանքների, հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» միության կողմից Եր—ան քաղաքի Կենտրոն համայնքում մայթերի ու անցումների վերակառուցման ծրագրերը:
Բարերար Հրայր Հովնանյանի ֆինանսավորմամբ կհրատարակվի Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանին նվիրված «Ոգու փորձություն» գիրքը, որը կբաժանվի զորամասերում, դպրոցներում — երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությամբ զբաղվող կազմակերպություններին:
Քննարկվեցին նա— Միացյալ հայկական հիմնադրամի 110-րդ չվերթով, ինչպես նա— առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված օգնության տնօրինման ու բաշխման կարգն ու այլ հարցեր: