չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվեցին հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներին — ինքնակամ շինարարությանը վերաբերող հարցեր:
Նշվեց, որ եթե քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար օրենսդրական դաշտը որոշակիորեն ձ—ավորված է, ապա այդ գործունեության պետական վերահսկողությունն ապահովող օրենսդրությունը դեռ—ս անկատար է: Օրենքը սահմանում է միայն աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` օրենքի ներգործության դաշտից դուրս թողնելով իրավախախտ ֆիզիկական անձանց:
Ներկայիս գործող օրենսգիրքը քաղաքաշինության բնագավառում վարչական իրավախախտումների վերաբերյալ դրույթներ չի պարունակում: Հատկապես այս բացի պատճառով է անպատիժ կատարվում իրավախախտումների շուրջ 80 տոկոսը: Բացը լրացնելու համար ՀՀ տարածքային կառավարման — քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից ներկայացվել է «Վարչական խախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծ:
Արձանագրվեց, որ տարածքային կառավարման — տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հատկապես Եր—անում, բավարար չեն կատարվում քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական նորմերի պահանջները: Խախատումները հատկապես շատ են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայությամբ հողահատկացումներ կատարելիս, շինարարության թույլտվություններ ձ—ակերպելիս:
Տարածքային կառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի վերահսկողությունը կարգավորվում է կառավարության սահմանած կարգով, ըստ որի, համայնքներում տարեկան մեկ անգամ պետք է պլանային ստուգումներ անցկացվեն: Նման ստուգումներ, սակայն, իրականացվել են ոչ բոլոր մարզերում — այն էլ` մասնակիորեն: Գործնականում գրեթե չի կիրառվում նա— քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերն ամփոփող շինարարության ավարտի փաստագրումը: Հատկապես Եր—անում վերջին տարիներին կատարվել են հողհատկացումներ` անտեսելով գործող շինարարական ծրագրային փաստաթղթերը: Դրա հետ—անքով դժվարացել է մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերի, տարածքների նպատակային օգտագործման, արտադրական կարողությունների տեղաբաշխման, ինժեներա-տրանսպորտային — այլ ենթակառուցվածքների կազմակերպումը — իրականացումը:
Ըստ խորհրդակցության մասնակիցների, Եր—անի կանաչապատ տարածքների ոչնչացմամբ է իրականացվում բենզալցման մեծածավալ նոր կայանների կառուցումը: Ինտենսիվ կառուցապատվում են ներթաղամասային — ներբակային տարածքները: Այստեղ գերակշռում են հիմնականում ինքնակամ, հողազավթումով կառույցները: Քիչ չեն նա— համայնքների ղեկավարների կողմից համապատասխան ձ—ակերպումներ ստացած ձ—ականորեն «օրինական», սակայն քաղաքաշինական նորմերի — ծրագրային փաստաթղթերի պահանջներին հակասող կառույցները:
Քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների կողմից հայտնաբարվել է ինքնակամ շինարարության 539 դեպք: Սահմանված կարգով մարզպետներին — համայնքների ղեկավարներին է ուղարկվել 855 գրություն` ինքնակամ շինարարության դեպքերի կասեցման — օրենքով սահմանված կարգով դրանց հետ—անքների վերացման համար: Սակայն նշված պաշտոնատար անձանց կողմից հիմնականում անարձագանք են թողնվում տեսչության ահազանգերը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 127 օբյեկտում դադարեցվել է շինարարությունը, 65-ի համար ձեռք է բերվել շինարարության թույլտվություն: Ինքնակամ շինարարությունը շարունակվել է 313 օբյեկտում, իսկ 35-ում` այն դադարացվել է կառուցապատողների կողմից: Հողազավթումով կարատարված ինքնակամ շինարարության 214 դեպքի համար տեսչությունը դիմել է դատախազություն:
Խորհրդակցության ժամանակ նշվեց, որ որոշ դեպքերում ինքնակամ շինարարություններն իրականացվում են այս կամ այն պաշտոնյայի հովանավորությամբ: Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել յուրաքանչյուր նման դեպք — պատժել օրենքը շրջանցող պաշտոնատար անձանց: Շահագրգիռ գերատեսչություններին հանձնարարավեց շարունակել քննարկումները —, հաշվի առնելով խորհրդակցությունում հնչած դիտողություններն ու առաջարկությունները, առկա խնդիրների վերաբերյալ համապատասխան լուծումներ մշակել ու ներկայացնել կառավարություն: