հինգշաբթի, 5 հոկտեմբերի 2000
Կառավարությունն այս անգամ —ս անդրադառնալով հաշվիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետի խնդրին, որոշեց կառավարության 1998 թ. մայիսի 15-ի N 298 որոշմամբ հաստատված ժամկետացանկի համապատասխան կետերի գործողությունը կասեցնել մինչ— 2000 թ. նոյեմբերի 1-ը: Կրպակներում, վրաններում — որոշակիորեն առանձնացված համանման այլ վայրերում առ—տրային գործունեության առանձնահատկությունները վերլուծելու, այդ առնչությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով որոշվեց ստեղծել հանձնաժողով, որտեղ շահագրգիռ նախարարությունների, Ազգային Ժողովի ներկայացուցիչներից բացի ներգրավված են հասարակական կազմակերպություններ` ՀՀ վաճառականների, սպառողների — փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միությունների պատվիրակները: Հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ամփոփել հանձնաժողովի նիստերում քննարկված նյութերը — վերջնական առաջարկությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:
Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, ՀԴՄ-ների ներդրման այս փուլի պարբերական հետաձգումների արդյունքում խնդիրը որ—է կերպ չի լուծվել, հարցի կարգավորման համար գործնական ոչ մի քայլ, առաջարկ չի արվել: Հիմնախնդիրը փակուղուց դուրս բերելու, գործուն մեխանիզմ մշակելու նպատակով էլ ստեղծվել է նշված հանձնաժողովը:
Կառավարությունն ընդունեց ՀԴՄ-ներին առնչվող մեկ այլ որոշում —ս` փոփոխություններ — լրացումներ կատարելով «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու — այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: Դրանցով մասնավորապես սահմանվում է, որ պարզեցված հարկ վճարողների համար իրավական ակտերով նախատեսված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով հաշվարկների իրականացման ժամանակ հարկատուի կողմից ստացվող կտրոններն ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր` դրանցում արտացոլված գումարի չափով:
Պարզեցված հարկ վճարող չհամարվողների կողմից ստացված ՀԴՄ-ների կտրոնները —ս ընդունվում են որպես ծախսերը հիմնավորող փաստաթղթեր, սակայն այս դեպքում ընդհանուր գումարը հաշվետու տարվա համար չպետք է գերազանցի մեկ միլիոն դրամը:
Կառավարությունը հաստատեց ՀՀ հողային հաշվեկշիռը կազմելու — ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի ստեղծման — ստանդարտացման, չափագիտության ու համապատասխանության հավաստման միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններին տեղեկատվության ապահովման կարգերը:
Նիստում հավանություն տրվեց ՀՀ տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծրագրին — այդ քաղաքացիների վերաբնակեցման կարգին: Հաստատվեց վթարային բնակելի տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգը: Որոշմամբ սահմանվում է, որ պետական միջոցների հաշվին բնակարաններով ապահովվում են քանդման ենթակա պետական կամ համայնքային բնակելի ֆոնդի վարձակալները — բնակելի տների բնակարանների սեփականատերերը, ինչպես նա— բնակարանի կարիք ունեցող, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի — փախստականների վարչության կողմից հաշվառված — տվյալ բնակարաններում 5 տարուց ոչ պակաս բնակվող փախստականները: