ուրբաթ, 6 հոկտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի տնօրինությանը, պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը
Շնորհավորում եմ հանրապետության բժշկական մայր բուհի՝ պետական բժշկական համալսարանի հիմնադրման 70-ամյակի առթիվ:
Մեծ է բժշկական համալսարանի դերը ինչպես հայրենի բժշկական կրթության սկզբնավորման ու ծավալման, մեր երկրի առողջապահական համակարգի համար որակյալ մասնագետների պատրաստման, այնպես էլ բժշկագիտության զարգացման գործում: Նրա հիմնադրման ակունքների մոտ կանգնած էին դարասկզբի ականավոր ազգային-քաղաքական գործիչներ, նշանավոր գիտնականներ ու մանկավարժներ: Անցած 70 տարիներին համալսարանը հավատարիմ է մնացել նրանց հավաքական ջանքներով ձ—ավորված գիտակրթական ավանդույթներին: Հայաստանի անկախացումից հետո —ս, չնայած արդի կյանքի դժվարություններին՝ կարողացել է ոչ միայն պահպանել իր գիտական ու մանկավարժական ներուժը, այլ— լայնացնելով կապերը աշխարհի նշանավոր շատ կենտրոնների ու համալսարանների հետ, հասել միջազգային լայն ճանաչման:
Գիտական անսպառ եռանդ, կրթական գործին սեր ու նվիրում եմ մաղթում համալսարանի ղեկավարությանը, մանկավարժներին — ուսանողությանը: Նա— Ձեր շնորհակալ ու ազնիվ ջանքերից է կախված մեր անկախ պետականության, մեր ժողովրդի առողջ ապագան: