Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 23 մայիսի 2015

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի Մ1 ճանապարհը կբարելավվի և կլայնացվի` վերակառուցվելով այն չորս գոտիով և երկու երթևեկելի ուղիով ավտոմայրուղու: Հավանություն է տրվել Թալին -Գյումրի Մ1 ճանապարհի 71 կմ-ից մինչև 117 կմ (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման առաջարկին:
Քննարկվել և հաստատվել են նաև Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող աշխատանքներին: Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում և հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ