երկուշաբթի, 1 հունիսի 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները հայկական ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղը և անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից, նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ: Որպես վարչապետ՝ վստահեցնում եմ, որ ջանքեր չեմ խնայելու բոլոր երեխաների պաշտպանվածության, բարեկեցության և բազմաբնույթ այլ խնդիրների լուծման գործում:
Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է: Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլոր երեխաներին, ծնողներին այս հիասքանչ օրվա առթիվ և մաղթում մեր մատաղ սերնդին խաղաղ, անհոգ, երջանիկ մանկություն ու բարեկեցիկ ապագա: