ուրբաթ, 6 հոկտեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Թաիլանդի արտակարգ — լիազոր դեսպան Ռանգսան Փհահույոփին:
Վարչապետը շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ դրանով նոր որակ կհաղորդվի հայ-թաիլանդական ոչ միայն դիվանագիտական ու քաղաքական, այլ— տնտեսական ու մշակութային հարաբերություններին:
Հանդիպման մասնակիցները մասնավորապես քննարկեցին տնտեսական կապերի հետագա խորացման հնարավորությունները: Թաիլանդը լավ ավանդույթներ ունի գյուղատնտեսական ինդուստրիայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջիկության, թռչնաբուծության — ձկնաբուծության ոլորտներում —, դեսպանի հավաստմամբ, պատրաստակամ է այս ուղղություններով համագործակցել հայ գործընկերների հետ: Միաժամանակ, թաիլանդական կողմին Հայաստանում մեծապես հետաքրքրել է ոսկերչական — թանկարժեք քարերի արտադրությունը, թեթ— արդյունաբերությունը, բարձրակարգ ինժեներա-տեխնիկական անձնակազմի — արտադրական հզորությունների առկայությունը:
Հանդիպմանը նշվեց, որ Հայաստանը Թաիլանդի համար կապող օղակ կարող է դառնալ ԱՊՀ — եվրոպական երկրների հետ հարաբերություններում:
Վարչապետը դեսպանին ներկայացրեց այն քայլերը, որ հանրապետությունում կատարվում են օտարերկրյա ներդրումների խրախուսման համար: Նշվեց, որ հարկավոր է աշխուժացնել փոխադարձ հնարավորությունների մասին տեղեկատվության փոխանակումը՝ մասնավոր գործարարներին երկկողմ ծրագրերում ներգրավելու համար: