երկուշաբթի, 9 հոկտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը հայ կանանց միջազգային ընկերակցության համաժողովին
Հարգարժան տիկնայք, համաժողովի հարգելի մասնակիցներ, հյուրեր,
Ողջունում եմ բոլորիդ` Հայաստանի — աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք եկած կանանց, հայ կանանց միջազգային ասոցիացիայի այս կար—որ նախաձեռնությանը ներկա գտնվելու — ձեր ներդրումը բերելու առիթով:
Միանգամից ասեմ` ես հավատում եմ, որ կանայք մեծ ուժ են, որոնք համախմբված, միասնական նպատակներով ու գաղափարներով, հայրենիքի — սփյուռքի առջ— ծառացած համահայկական մտահոգություններով ի զորու են լուծել շատ խնդիրներ:
Այս համաժողովը, կարծում եմ, բոլորիդ համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ այն նախորդ երկուսից հետո, որ անցկացվել են Լոնդոնում — Փարիզում, առաջին անգամ ձեզ` հայրենիքում մեկտեղվելու հնարավորություն է ընձեռել:
Հայ կանանց միջազգային ասոցիացիան սփյուռքում գործող կանանց երկրորդ խոշոր կազմակերպությունն է, ՀՕՄ-ից հետո, որի անդամ տիկնանց —ս վերջերս հայրենիքում ողջունելու հաճելի առիթն ունեցանք, — ինչպես այդ օրերին, այնպես էլ այսօր կրկին համոզվեցինք, որ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, ջերմացման գործում ամենամեծ դերը կնոջն է: Հայ կնոջ ուսերին այսօր ամենածանր բեռն է — ամենամեծ պատասխանատվությունը` սերունդների շարունակելիության ապահովումն ու այդ սերունդներին ազգային ոգին — հավատը փոխանցելը, ինչի շնորհիվ նա— հնարավոր դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության կայացումը: Անուրանալի է անկախության համար պայքարի` զրկանքներով ու բազում դժվարություններով լի տարիներին Հայաստանի կանանց հերոսական կեցվածքը: Չենք կարող անտեսել նա— սփյուռքի կանանց անգնահատելի վաստակը աշխարհի տարբեր ծայրերում ազգապահպանման ինչու ոչ` պայքարում:
Եթե Ար—մուտքը` իր ժողովրդավարական — տնտեսական բարգավաճ պայմաններում, առաջնային է համարում կանանց հիմնախնդիրների լուծումը, ապա հետխորհրդային հասարակարգում հատկապես Հայաստանի պայմաններում կանանց առջ— ծառացել են բազում դժվարին խնդիրներ, հիմնահարցեր, որոնց անդրադառնալն այսօր, առավել քան երբ—է, անհրաժեշտ է: Անհրաժեշտ է նորովի դիտարկել կանանց դերը փոփոխվող հասարակական-քաղաքական — հոգ—որ արժեքների վերագնահատման գործում: Պատահական չէ, որ կանայք միջազգային տարբեր ատյաններում` հասարակական, մարդասիրական, խաղաղարար կազմակերպություններում իրենց կար—որ — վճռորոշ դերն ունեն: Ինչպես գիտեք Հայաստանը —ս միացել է պեկինյան գործողությունների ծրագրին — մշակել է «Հայաստանի Հանրապետության կանանց վիճակի բարելավման — հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 1998-2000 թթ. գործողությունների ծրագիրը»: Այսօր խնդիր կա վերանայել ծրագրի իրագործման մեխանիզմները, ջանքերն ու հնարավորությունները, ստեղծել հայ կանանց միավորող գործուն — հզոր կառույց, համախմբել ուժերը: Կառավարությունն իր հերթին աջակից կլինի ձեզ այս հարցում, ինչպես նա— կշարունակի հնարավորություններ ստեղծել հավասար պայմաններում, հավասար իրավունքներով գործելու: Կրկին ողջունում եմ — համաժողովին մաղթում արգասաբեր աշխատանք: