երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի արտակարգ — լիազոր դեսպան Օյվինդ Նորդսլետենին:
Վարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքով հայ-նորվեգական փոխհարաբերությունները կստանան նոր որակ:
Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց այն ներդրումը, որ Նորվեգիան ունեցել է աղետի գոտու — փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Հայաստանը, ի թիվս ԱՊՀ մյուս հանրապետությունների, ընդգրկվել է «Կենտրոնական — ար—ելյան Եվրոպայի երկրներին աջակցության նորվեգական կառավարական ծրագրում»: Օգնության հիմնական մասը իրականացվում է Փախստականների նորվեգական խորհրդի, ինչպես նա— ՄԱԿ-ի — Միջազգային կարմիր խաչի ծրագրերի միջոցով: 1988թ. երկրաշարժից հետո Նորվեգիայի օգնությունը Հայաստանին կազմել է շուրջ 17 մլն. ԱՄՆ դոլար: 1996-99թթ ընթացքում Հայաստանում Փախստականների նորվեգական խորհրդի գրասենյակի միջոցով հանրապետությունում իրականացվել է մոտ 6,5 մլն. դոլարի ծրագիր:
Հանդիպման ընթացքում հույս հայտնվեց, որ առաջիկայում փոխգործակցությունը մարդասիրական աջակցության հարթությունից կտեղափոխվի նա— այլ ոլորտներ: Վարչապետը կար—որեց տնտեսական կապերի խորացումը՝ մասնավորապես էներգետիկայի, առ—տրի, բնապահպանության բնագավառներում: Հայկական կողմը ցանկություն է հայտնել ներգրավվելու Նորվեգիայի զարգացման — համագործակցության գործակալության ծրագրերում: Նշվեց, որ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից լուրջ խթան կարող է դառնալ Տնտեսական զարգացման նորվեգական հիմնադրամի հետ համագործակցությունը:
Հանդիպման մասնակիցները ընդգծեցին, որ երկու երկրների միջ— համագործակցությունն ընդլայնելու նախադրյալներից է միջկառավարական — միջգերատեսչական համաձայնագրերի ստորագրումը, նախ — առաջ ներդրումների խթանման, օդային հաղորդակցության, առ—տրատնտեսական, մշակութային — գիտակրթական բնագավառներում: Ըստ Օյվինդ Նորդսլետենի, նորվեգական կողմը փոխհարաբերությունների զարգացման տեսակետից կար—որ քայլ է համարում Հայաստանում պատվո հյուպատոսություն բացելու փաստը:
Կողմերը գործնական համագործակցության ուղղությունների հստակեցման լավ հնարավորություն համարեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Նորվեգիա կատարելիք առաջիկա այցը:
Դեսպանի խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը: