երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ֆրանսիայի Իզեր նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետ Բեռնար Սոժեի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց նահանգի ողջ բնակչությանը, անձամբ Բեռնար Սոժեին՝ իրենց հայանպաստ գործունեության համար: Լինելով հայ-ֆրանսիական խորհրդանական խմբի անդամ, Բեռնար Սոժենը մեծ ներդրում ունի երկկողմ օրենսդրական — քաղաքական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հատկանշական է, որ Իզեր նահանգից ընտրված 9 պատգամավորներն էլ կողմ են քվերակել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին:
Ֆրանսիայի հայաշատ այս նահանգը, որտեղ ապրում են շուրջ 10 հազար մեր հայրենակիցներ, սերտ կապերի մեջ է ոչ միայն Եր—անի, այլ— Գորիսի ու Նոր Հաճընի հետ՝ ինչպես քաղաքների, այնպես էլ մարզերի մակարդակով: Բեռնար Սոժեի անմիջական աջակցությամբ ոչ միայն նահանգի հայությունը, այլ— նահանգն իր բյուջեի սահմաններում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ինչպես ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ ապագա երկկողմ ծրագրերը: Երկուստեք կար—որվեց բարեգործական քայլերից ներդրումային ծրագրերի անցումը: Ըստ նահանգապետի, այսօր իսկ մշակվում են նախագծեր ջեռուցման, կրթության, առաջատար տեխնոլոգիաների ներդրման բնագավառների ուղղությամբ: Ներկայումս Իզեր նահանգը մասնակցում է Նոր Հաճընի բնակելի թաղամասի՝ գոյություն ունեցող ջեռուցման ցանցի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորմանը:
Բեռնար Սոժեի հավաստմամբ, նահանգի ղեկավարությունը Հայաստանի հետ կապերը խորացնելու լուրջ մտադրություններ ունի:
Պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրեց տնտեսական բարեփոխումների, ներդրումների խրախուսման, ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: