հինգշաբթի, 25 հունիսի 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան մասին: Կյանքից հեռացավ եկեղեցական ականավոր գործիչ, ով մեծ նվիրումով ու հավատով էր ծառայում եկեղեցուն եւ իր մեծ ներդրումն է ունեցել հայապահպանության և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում: Անգնահատելի է Կաթողիկոս Պատրիարքի ավանդը նաև միջեկեղեցական փոխհարաբերությունների ընդլայնման ու խորացման գործում:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի հարազատներին, մտերիմներին և ողջ հոգևոր աշխարհի ներկայացուցիչներին: