հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2000
Այսօր Թեքեյան Մշակութային կենտրոնում բացված Համաշխարհային բանկի — ՀՀ կառավարության համատեղ կազմակերպած «Հայաստան: Ինստիտուցիոնալ — կառավարման ուսումնասիրություն» սեմինարի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է.
«Հարգարժան տիկնայք — պարոնայք,
Ողջունում եմ «Հայաստան: Ինստիտուցիոնալ — կառավարման ուսումնասիրություն» սեմինարի կազմակերպումը Հայաստանում, մանավանդ որ Հայաստանը Եվրոպայի — Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջին երկիրն է, որի օգտին նախաձեռնվել է այս ուսումնասիրությունը:
Տնտեսական բարեփոխումները մեզ համար ինքնանպատակ չեն, վերջին հաշվով դրանք պետք է ապահովեն երկրի տնտեսության զարգացումը, հայ մարդու, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքն ու կենցաղը:
Հայաստանի կառավարությունը իր գործունեության ծրագրում ամրագրել է պետության՝ արդյունավետ կառավարում իրականացնելուն ուղղված քայլերը, այն բոլոր սկզբունքները, որոնք հատուկ են քաղաքացիական հասարակությանը:
Կառավարությունում մշակվում է պետական կառավարման համակարգի բարեփոխումների համապարփակ ծրագիրը: Որպեսզի ասվածը ընդհանրական չհնչի, նշեմ դրանցից մի քանիսը.
Ազգային Ժողովի քննարկմանն են ներկայացված մի շարք կար—որագույն օրենքների նախագծեր, այդ թվում` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի ընդունումն ու կիրառումը էապես կբարելավի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացումը, հնարավորություն կտա պետական ապարատը համալրելու որակյալ — բանիմաց կադրերով:
Կոռուպցիայի դեմ պայքարում զգալի դեր կխաղա բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ օրենքի ընդունումը: Պետական ծախսերի արդյունավետության բարձրացման, պետական գույքի յուրացումների դեմ պայքարի կար—որագույն լծակներից է դառնալու «Գնումների մասին» օրենքի կիրարկման ապահովումը:
Կառավարությունը գործուն քայլեր է անում պարզեցնելու համար կազմակերպությունների գրանցման պետական ընթացակարգը: Արդեն իսկ զգալիորեն կրճատվել են լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, թեթ—ացվել են դրանց ներկայացվող պահանջները: «Լիցենզավորման մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը:
Միաժամանակ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում պետական մարմինների — պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը հստակեցնելու, պետական ծառայության — ձեռնարկատիրական գործունեության համատեղումը բացառելու ուղղությամբ; Այդ ամենի նպատակը երկրում օրենքի գերակայության, խստագույն կարգապահության, պաշտոնատար անձանց պատասխանատվության հաստատումն է, աղքատության կրճատումն ու սոցիալական հիմնախնդիրների աստիճանական լուծումը:
Կարծում եմ, ներկա աշխատանքային սեմինարում արված առաջարկություններն իրենց արտահայտությունը կգտնեն Հայաստանի զարգացման ռազմավարության ուղղություններում:
Համոզված եմ, որ Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի — միջազգային մյուս կազմակերպությունների միջ— մեր ընդհանուր խնդիրների լուծման համար ստեղծված են անհրաժեշտ նախադրյալները — ձ—ավորված է արդյունավետ համագործակցություն:
Մենք այսուհետ էլ պատրաստ ենք համատեղ կառուցողական աշխատանքի»: