շաբաթ, 27 հունիսի 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ
Ցավով տեղեկացա անվանի պետական, քաղաքական գործիչ, ականավոր գիտնական Եվգենի Պրիմակովի մահվան մասին:
Երկար տարիներ զբաղեցնելով Ռուսաստանի կառավարության նախագահի, արտաքին գործերի նախարարի և այլ բարձր պետական պաշտոններ՝ Եվգենի Պրիմակովը իր նպաստն է բերել ՌԴ հզորացմանն ու զարգացմանը, նաև լուրջ ներդրում է ունեցել մեր երկու դաշնակից պետությունների բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում: Ծանրակշիռ է ակադեմիկոս Եվգենի Պրիմակովի ավանդը գիտության զարգացման գործում. տարիներ շարունակ նա ղեկավարել է միջազգային հեղինակություն ունեցող մի շարք գիտական հաստատություններ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Եվգենի Պրիմակովի հարազատներին, մտերիմներին, ընկերներին: