Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հուլիսի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է










Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Փարիզում վարչապետ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը և կարևոր համարել փոխգործակցության հետագա զարգացումը և խորացումը տարբեր ուղղություններով: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երևանը և Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Վարչապետը, կարևոր համարելով երկու մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցությունը, բարձր է գնահատել տիկին Իդալգոյի ներդրումը Երևանի և Փարիզի միջև կապերի սերտացման գործում: Վարչապետը նշել է, որ Երևան - Փարիզ համագործակցության շրջանակում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են և պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ միասին այսուհետ ևս սատարել համատեղ ծրագրերի անխափան իրականացմանը:
Ողջունելով Հայաստանի վարչապետին՝ Փարիզի քաղաքապետը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները և կարևորել փոխգործակցության զարգացումը տարբեր բնագավառներում: Նրա խոսքով երկու մայրաքաղաքները տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: Անն Իդալգոն կարևոր է համարել փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Նա առանձնացրել է ֆրանսահայերի դերը և ներդրումը Ֆրանսիայի և, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:
 

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ